ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սխեմա է

Սխեմա է
13.11.2026 | 19:13

Մարդամեկն ապահովում է քաղաքական պատվերը իրավական համակարգին:

Դատախազությունը, քննչականը, հակակոռուպցիոնն ապահովում են, որ լինի քրգործը:

Դատարաններն ապահովում են, որ լինի կալանքը:

Գալյանի կառույցն ապահովում է, որ բանտից դուրս գա առողջությունը քայքայած կամ՝ ընդհանրապես դուրս չգա:

Վստահ եմ՝ մեկ վայրկյան անգամ չեն էլ մտածում՝ ոնց են այս ամենի տակից դուրս գալու:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ